Կանխատեսումներ
Բարի գալուստ 2013 թվական
 
                            Ըստ չինական օրացույցի, 2013 թվականը Սև ջրային օձի տարին է և տարվա գլխավոր խորհրդանիշը օձն է` փոփոխական, անկայուն: Օձի տարին իր իրավունքների մեջ կմտնի 2013թ-ի փետրվարի 10-ին և «կթագավորի» մինչև 2014-ի հունվարի 31-ը: Այս տարում մարդիկ պետք է ամեն ինչ մի լավ կշռադատեն, չափուձև անեն, նախքան այս կամ այն որոշում ընդունելը, որովհետև Օձը խորհրդանշում է իմաստնություն և սիրում է, երբ մարդիկ զգուշավոր են, նախքան որոշում ընդունելը, լավ են մտածում: Օձը երկդեմ է, այդ պատճառով էլ նենգ է: Մի կողմից, նա ընդունում է միայն սառը հաշվարկը, մյուս կողմից իմաստուն է և կարողանում է չափուձև անել: Հիշեք, որ տարվա տիրուհին խոհական է և անշտապ, միևնույն ժամանակ, ընդունակ է սրընթաց թռիչքի:
Օձը սառն է և հաշվենկատ, դրա համար էլ այս տարի խորհուրդ է տրվում զբաղվել էական խնդիրների լուծմամբ, որոնք մանրազնին քննություն են պահանջում կամ էլ ջանադիր աշխատանք: Աստղերը բարեհաճ կլինեն այն մարդկանց հանդեպ, ովքեր խնամքով կպլանավորեն իրենց ժամանակը, կկանխատեսեն հնարավոր խնդիրները, կկշռադատեն իրենց գործողությունների ամեն մի քայլը: Թող ոչ-ոք չսպասի, թե ճակատագիրը որևէ ընծա կմատուցի կամ էլ հաճելի ժամադրություն կպարգևի, պետք է սեփական նպատակին հասնել սեփական ուժերով, դժվարությունները հաղթահարել սեփական համառությամբ:
Օձի տարին, առողջության առումով, հաջող կլինի այն մարդկանց համար, ովքեր շատ ուշադիր կլինեն օրգանիզմի հանդեպ, իրենց կպահպանեն ինֆեկցիաներից:
Եվ այսպես:
Առնետ
Սև ջրային Օձի տարին Առնետների համար փորձությունների և հուզմունքների տարի է լինելու: Կենդանակերպի այս ներկայացուցիչը դժվարությամբ է հաղթահարելու իրավիճակը, որովհետև Օձն ու Առնետը իրենց բնույթով միմյանց տանել չեն կարողանում: Բայց, չնայած տարբերությանը, այս երկու անհատականությունները նաև ընդհանրություններ ունեն: Եվ դա, հատկապես, անկանխատեսելիությունն է, իրենց կյանքը գաղտնիք դարձնելու ձգտումը, որոշ պահերի աննկատ մնալու ցանկությունը, որպեսզի նախապատրաստվեն իրենց կարևոր թռիչքին և այն կատարեն այն ժամանակ, երբ դրան ոչ-ոք չի սպասում:
Ցուլ
Աշխատասեր և հանգիստ Ցուլի համար 2013 թվականը շատ հաջողակ տարի է լինելու: Նա կարող է գրեթե զրոյից սկսել իր կարիերան, շտկել ֆինանսական վիճակը, հասնել իր նպատակներին և նոր պլաններ մշակել: Նրա կյանքը տարվա ընթացքում բավական աշխույժ է լինելու, չնայած տարվա հանգստությանը: Ցուլը շատ մարդկանց հետ է շփվելու, նոր ընկերներ և գործընկերներ է ձեռք բերելու, ովքեր փոխօգնության ձեռք կմեկնեն բոլոր հարցերում:
Վագր
Վագրի համար Սև ջրային օձի տարին տագնապալից կամ շատ դժվար չի լինելու: Այնուամենայնիվ, Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչը ոչ մեծ անհարմարավետություն է ունենալու տարվա տարբեր ժամանակահատվածներում: Վագրի խնդիրների մեծ մասը այս տարի կապված կլինի նրա անզուսպ, շատ կտրուկ բնավորության, ամենուր և ամենքին ղեկավարելու ցանկության հետ: Կարելի է ասել, որ նոր տարում խնդիրները, մեծ մասամբ, Վագրի բարդույթների հետևանքով են լինելու, նրա գոռոզության, կոպտության, դատարկ բաների պատճառով զայրանալու հատկության պատճառով:
Ճագար
Ճագարի համար 2013 թ-ը հանգիստ և գործնական առումով արդյունավետ տարի է լինելու: Ճագարն այնքան էլ շատ խնդիրներ չի ունենա իր կյանքի կարևոր ոլորտներում, եթե, իհարկե, դրանք ինքը չստեղծի, իր չմտածված, իմպուլսիվ գործողություններով: Այս տարի Ճագարը կշարունակի այն գործունեությունը, որն արդեն սկսել էր նախորդ տարի, առանց փորձելու ապագայից առաջ ընկնել և աշխատելով հանդարտ ու զգուշավոր:
Վիշապ
Արտառոց Վիշապի համար 2013 թվականը հաջողակ և հետաքրքիր տարի է լինելու: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչը շատ ձեռքբերումներ է ունեցել անցած տարի, այդ պատճառով էլ այս ժամանակահատվածում նա պետք է և կարող է հաջողությամբ շարունակել արդեն սկսած աշխատանքը: Բայց, եթե Վիշապը ցանկանա նոր նախագծեր սկսել, դրանք նույնպես հաջողությամբ կպսակվեն: Նա չպետք է հաջողություններից գլուխը կորցնի, քանի որ Օձի տարվա ընթացքը կարող է երբեմն հունը փոխել բավական էական խնդիրների պատճառով:
Օձ
Իմաստուն Օձը 2013 թվականին ընդունակ է լինելու զգալ տարվա տրամադրվածությունը և, իհարկե, լիովին համապատասխանել դրան: Սև ջրային Օձը ինքն իրեն պարգևատրելու է առանձնահատուկ ուժ, հմայք, ձգողականություն, որոնք նրան հնարավորություն կտան առավել մեծ հաջողությունների հասնել և աշխատանքում, և անձնական կյանքում: Նրա կյանքում լավ փոփոխություններ են լինելու, դրական իրադարձություններ, նա ամեն ինչում միշտ առաջինն է լինելու:
Ձի
Եռանդուն և արտառոց Ձիերի համար Սև ջրային օձի տարին շատ հաջողակ կլինի, այս երկու անհատականությունները միմյանց հետ հրաշալի լեզու են գտնում: Ձիերի կարիերան և բիզնեսը կարող են հասնել երկնային բարձունքների, նրանց հաջողությունն է սպասում, նյութական բարեկեցությունը և համախոհների բարեկամական աջակցությունը: Ձիերը, թերևս, իրենց ողջ ժամանակը տրամադրելու են պրոֆեսիոնալ հարցերին և կարիերայի աճին, որի հետևանքով կարող են և անձնական կյանքում անուշադրության մատնվել, կամ էլ մոռացվել ընկերների կողմից:
Ոչխար (Այծ)
2013 թվականը քմահաճ և շփվող Ոչխարին «վերնախավային» տրամադրվածություն է պարգևելու : Նա հաճույքով շփվելու է, լինելու են նոր ընկերներ, ծանոթություններ, սիրավեպեր: Այդ նոր ծանոթություններից շատերը Ոչխարի համար օգտակար կլինեն նաև հետագայում: Գալիք տարում Ոչխարը հատկապես հմայիչ կլինի և հաջողակ, որը նրան հնարավորություն կտա բարեհաճորեն ընդունել սիրահետումներն ու հաճոյախոսությունները հակառակ սեռի ներկայացուցիչների կողմից: Մի խոսքով, այս ժամանակահատվածը շատ դրական պահեր է պարգևելու և Ոչխարը կարող է լավացնել իր կենսակերպը:
Կապիկ
Սև ջրային Օձի տարում նախաձեռնող և սրտաբաց Կապիկը վայելելու է տարվա տիրուհու հատուկ բարեհաճությունը: Նա միշտ շատ գործունյա և ակտիվ է լինելու, կարողանալու է միշտ բռնել ՙանվտանգ ճյուղը՚, նախքան նախորդը բաց թողնելը: Կապիկը կարողանում է հիանալի հարմարվել կյանքին: Նա կարող է ղեկավար դառնալ և կազմակերպիչ ցանկացած պրոֆեսիոնալ ոլորտում, ցանկացած նախագծում կամ միջոցառմանը, եթե միայն կարողանա իր մեջ մի քիչ կայունություն ձևավորել:
Աքլոր
Մշտապես հուզական և խանդավառ Աքլորը 2013թ-ին ամենևին էլ միակերպ ու ձանձրալի չի լինի: Պետք է ասել, որ այս անհատականությունը կարողանում է իր համար արկածներ գտնել, և գալիք տարին էլ բացառություն չի լինի այս առումով: Եթե Աքլորը չկորցնի իրեն հատուկ եռանդը, խենթությունը, զգացմունքայնությունը, ապա կարող է հասնել իր բարձրագույն նպատակակետին, միևնույն ժամանակ, պահպանելով այն, ինչ նախօրոք արդեն ձեռք էր բերել:
Շուն
Հանդարտ և հավասարակշռված Շների համար Սև ջրային օձի տարին լիովին խաղաղ ու հանգիստ կլինի: Նրա կյանքում խոշոր իրադարձություններ, թռիչքներ չեն սպասվում, բայց և բացառված չեն: Տարվա ընթացքում նա կշարունակի իր սկսած գործը` արդյունավետ հետևանքներով, խնդիրներն ու տհաճություններն էլ նրան, վերջապես, հանգիստ կթողեն: Տարին Շների համար, կարելի է ասել, սովորական կլինի, առանց որևէ վճռորոշ իրադարձության, եթե միայն Շունը չցանկանա փոխել իր սովորություններն ու աշխարհայացքը:
Խոզ
2013 թվականը բարեհոգի և տպավորվող Խոզերի համար շատ անհանգիստ է լինելու, քանի որ Օձն ու Խոզը, ի բնե միմյանց հետ այնքան էլ հաշտ չեն: Խոզերը անհանգստանում են ամեն ինչի համար, ինչը հանելուկային է, անակնկալ է, անսպասելի է: Իսկ այս տարին լի է լինելու նման իրադարձություններով: Անհաջողության պատճառ չստեղծելու համար Խոզերը պետք է սուսուփուս ազատվեն իրենց ավելորդ հուզականությունից և դառնան առավել ինքնավստահ ու հավասարակշռված իրենց մտքերով և արարքներում:
 01.01.2013
01.01.2013                    Կարդացեք նաև
 
                                        
                                
                Տարվա հովանավոր կենդանին անպայման ունենում է իր ազդեցությունը տարվա վրա՝ ուժեղացնելով որոշ ոլորտներ և թուլացնելով այլք։ 2016 թվականի խորհրդանիշը մեզ խոստանում է բազում դրական էմոցիաներ՝ գրեթե բոլոր գործերում...
 11.01.2016
11.01.2016                                     
                                        
                                
                ԽՈՅԵՐ
2015 թվականին, հատկապես դրա առաջին կեսին, Խոյերի համար առաջնային կլինեն կարիերան ու իրական կոչման փնտրտուքները: Հնարավոր...
 17.12.2014
17.12.2014                                     
                                        
                                
                Այծին համապատասխանում է Ին էներգիան՝ խաղաղության, ներդաշնակ գոյության ու հանգստության խորհրդանիշն է: Սրանք այս տարվա հիմնական տրամադրությունն են ստեղծում: 2015թ.-ը դա այն տարրն է, որում ինտելեկտուալ հնարավորությունները կգերազանցեն կոպիտ ուժին: Այդ պատճառով...
 17.12.2014
17.12.2014                                     
                                        
                                
                TakeMeBack.to կայքը ստեղծվել է՝ ցույց տալու համար, թե ինչ է կատարվել այն օրը, երբ Դուք ծնվել եք։ Դրա համար անհրաժեշտ է նշել ծննդյան օրը, ամիսը և տարին, գրում է...
 16.12.2014
16.12.2014                                     
                                        
                                
                Բուլղարացի աշխարհահռչակ պայծառատես Վանգայի մասին նորանոր լեգենդներ են ի հայտ գալիս անգամ նրա մահվանից 18 տարի անց: Կանխագուշակ Վանգային գործունեության շուրջ 55 տարիների ընթացքում այցելել է ավելի քան...
 31.01.2014
31.01.2014                                     
                                        
                                
                2014թ.-ը Կապույտ փայտե Ձիու տարին է: Ի՞նչ է դա նշանակում, ի՞նչ իրադարձություններ են մեզ սպասվում և ինչպե՞ս է հարկավոր այն դիմավորել...
 29.12.2013
29.12.2013                                     
                                        
                                
                Ռոադ Այլենդի հիվանդանոցի վիրաբույժները հաշվարկել են, որ սրտի վիրահատությունների հաջողությունը կախված է լուսնի շրջափուլից, գրում է The Daily Mail-ը...
 24.09.2013
24.09.2013                                     
                                        
                                
                Ամերիկացի վիրաբույժների նախորդ շաբաթ արած հայտարարությունը վկայում է, որ լիալուսինն, իրոք, ազդեցություն ունի մարդու օրգանիզմի վրա...
 24.07.2013
24.07.2013                                     
                                        
                                
                Խոյեր
2013 թ. ձմեռային ժամանակահատվածում հարկ է լրացնել վիտամինների պակասը: Օրվա սննդակարգում, ինչքան հնարավոր է, ավելացնել մրգերի և թարմ բանջարեղենի օգտագործումը...
 09.01.2013
09.01.2013                                     
                                        
                                
                Ժամեր անց Վիշապին փոխարինելու կգա Օձը, որի նշանը չինական հորոսկոպի մեջ առանձնանում է իր յուրահատկությամբ: Արևմտյան Եվրոպայում օձը համարվում է խելքի և մտքի խորհրդանիշ, ուստի այդ տարում ծնված երեխաները սովորաբար առանձնանում են իրենց...
 31.12.2012
31.12.2012                                     
                                        
                                
                Օձի տարին մեզ չի տա այնքան էներգիա, որքան նախորդ` Վիշապի տարին: Դրա փոխարեն 2013 թ. մեզ կդարձնի ավելի զգույշ և շրջահայաց: Մենք կսկսենք ավելի շատ ժամանակ հատկացնել մեր առողջությանը, ավելի հետևողական լինել ինքներս մեր հանդեպ: Եվ դա մեզ կազատի շատ...
 30.12.2012
30.12.2012                                     
                                        
                                
                Բրիտանացի օդերևութաբանները կանխատեսում են, որ 2013թվականը կընդգրկվի եղանակային հետազոտությունների պատմության ընթացքում ամենատաք տարիների տասնյակում, որը հաշվվում է 1850թ.-ից սկսած, հայտնում է Взгляд-ը...
 21.12.2012
21.12.2012                                     
                 
    
                 
                 
                
            ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- 
            
                                 Ժողովրդական դեղամիջոցներ Ժողովրդական դեղամիջոցներ
- 
            
                                 Հղիություն. 4-րդ ամիս Հղիություն. 4-րդ ամիս
- 
            
                                 Հղիություն. 7-րդ ամիս Հղիություն. 7-րդ ամիս
- 
            
                                 Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- 
            
                                 «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող  զույգերին. Կարինե Թոխունց «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող  զույգերին. Կարինե Թոխունց
- 
            
                                 Հղիություն. 6-րդ ամիս Հղիություն. 6-րդ ամիս
- 
            
                                 Հղիություն. 2-րդ ամիս Հղիություն. 2-րդ ամիս
- 
            
                                 Ամուսնական առաջին գիշերը Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- 
            
                                 Ընկերության մասին Ընկերության մասին
- 
            
                                 Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- 
            
                                 Ինչպես ազատվել անցանկալի մազերից Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- 
            
                                 Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- 
            
                                 Դդում Դդում
- 
            
                                 Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- 
            
                                 Կոճապղպեղ՝ նիհարելու համար  (կոճապղպեղի թեյ) Կոճապղպեղ՝ նիհարելու համար  (կոճապղպեղի թեյ)
- 
            
                                 Սեռական գրգռում Սեռական գրգռում
- 
            
                                 Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- 
            
                                 Հղիություն. 1-ին ամիս Հղիություն. 1-ին ամիս
- 
            
                                 Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L. Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- 
            
                                Չիչխանի օգտակար հատկությունները 
- 
            
                                 Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր) Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- 
            
                                 Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- 
            
                                 Դիմակներ` մազերի համար Դիմակներ` մազերի համար
- 
            
                                 Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- 
            
                                 Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- 
            
                                 Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- 
            
                                 Հիվանդություն, որի համար պետք չէ  ամաչել (թութք) Հիվանդություն, որի համար պետք չէ  ամաչել (թութք)
- 
            
                                 Ընտրություն ըստ հորոսկոպի Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- 
            
                                 Հղիությունը և նախապատրաստվելը դրան Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- 
            
                                 Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- 
            
                                 Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- 
            
                                 Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- 
            
                                 Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների) Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- 
            
                                 Էկզեմայի տեսակները և բուժումը Էկզեմայի տեսակները և բուժումը
- 
            
                                 Իրիդիոսքրինինգ Իրիդիոսքրինինգ
- 
            
                                 ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- 
            
                                 Գամմա-դանակը նշտարի փոխարեն Գամմա-դանակը նշտարի փոխարեն







 
             
             
             
             
        







 Գիտական բժշկություն
Գիտական բժշկություն Հիվանդություններ
Հիվանդություններ Ավանդական բժշկություն
Ավանդական բժշկություն Առողջ ապրելակերպ
Առողջ ապրելակերպ Կոսմետոլոգիա
Կոսմետոլոգիա Բժշկական իրավունք
Բժշկական իրավունք Ալգորիթմեր, թեստեր
Ալգորիթմեր, թեստեր Թվեր, փաստեր, դեպքեր
Թվեր, փաստեր, դեպքեր Պատմական խրոնիկա
Պատմական խրոնիկա Աֆորիզմներ
Աֆորիզմներ Կարիերային սանդուղքով
Կարիերային սանդուղքով Երեխա
Երեխա Կին
Կին Տղամարդ
Տղամարդ Ռեյթինգային համակարգ
Ռեյթինգային համակարգ
 
             
             
             
         
                                         
                                         
     
     
    